Դի Կապրիոն ձայնի պատճառով զրկվել է «Մուլեն Ռուժի» իր դերից

21:17 • 18.02.14

Լեոնարդո Դի Կապրիոն խոստովանել է, որ իր անտանելի ձայնի պատճառով զրկվել է «Մուլեն Ռուժի» իր դերից: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Popcornnews-ին:

 

Ռեժիսոր Բազ Լուրմանը ի սկզբանե նախատեսել էր նկարահանման հրապարակում տեսնել իր «Ռոմեո + Ջուլիետ» ֆիլմի հերոսին, սակայն արդյունքում դերը բաժին էր հասել Յուեն ՄակԳրեգորին:

 

«Անկեղծ ասած, ես այդքան էլ պատրաստ չեմ մյուզիքլի նկարահանումներին, միայն այն պատճառով, որ շատ տհաճ ձայն ունեմ»,-պատմել է Դի Կապրիոն:

 

Դի Կապրիոյի և Բազ Լուրմանի միջև կայացած ընկերական զրույցի և փորձերի արդյունքից ռեժիսորը Բազը հասկացել է, որ չարժե շարունակել: