Լոնդոնի Bonhams աճուրդի ժամանակ կվաճառվի Լուիս Քերոլի նամակը

19:40 • 18.02.14

Լուիս Քերոլի (իրական՝ Չարլզ Լատուիջ Դոջսոն անուն ազգանվամբ ստորագրված) նամակը կվաճառվի Լոնդոնի Bonhams աճուրդի ժամանակ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:

 

Աճուրդի հանված նամակը նախնական գնահատվել է 3-4 հազար ֆունտ ստերլինգ: Քերոլի ընկերուհուն՝ տիկին Սայմոնդսին ուղղված նամակը թվագրված է եղել 1891թ.-ի նոյեմբեր 9-ին:

 

Հատկանշական է, որ հեղինակը նամակում գրել է այն մասին, որ ինքն ատում է, երբ իր նամակները տեղ են գրավում մասնավոր հավաքածուներում ինքնագրի տեսքով, ինչպես նաև այն, որ օտարները ճանաչում են այնտեղ Լուիս Քերոլին:

 

Աճուրդի ժամանակ կվաճառվի նաև տիկին Սայմոնդսին ուղղված «Ալիսան Հրաշքների աշխարհում» և «Սնարկի որսը» հեքիաթ-վիպակների հեղինակի՝ Քերոլի գրագրությունները, որոնց նախնական գինն աճուրդում գնահատվել է 400-600 ֆունտ ստերլինգ: