ԱՄՆ–ում թանգարանի այցելուն ի նշան բողոքի կոտրել է $1 մլն արժողությամբ ծաղկաման
Մայամիում Խորխե Պերեսի անվան արվեստի թանգարանի այցելուն կոտրել է հայտնի չինացի նկարիչ Այ Վեյվեյի՝ 1 մլն դոլար արժողությամբ ծաղկամանը, այս մասին հայտնում է Коммерсант-ը։
51-ամյա տեղացի նկարիչ Մաքսիմո Կամիներոն մտել է սրահ, որտեղ դրված են եղել մի քանի նմուշներ։ Տղամարդը վերցրել է թանկարժեք իրերից մեկը, իսկ երբ անվտանգության աշխատակիցները խնդրել են դնել այն տեղը, հրաժարվել է և ամբողջ ուժով նետել հատակին։
Կամիներոն հայտնել է, որ իր արարքը բողոք է այն բանի, որ թանգարանում անցկացվում են միայն արտասահմանցի նկարիչների ցուցադրություններ։ Այլ մեկնաբանություններից նա հրաժարվել է՝ հայտնելով, որ հատուկ մամուլի ասուլիս կհրավիրի այսօր։
Համաձայն ԱՄՆ օրենսդրության՝ նրան սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում։










