Օպերայի տնօրենն ազատվել է աշխատանքից

18:56 • 18.02.14

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունը նա հաստատեց Tert.am-ի հետ զրույցում:

 

«Արդեն իմ թոշակի տարիք էր»,-ասաց նա և ավելացրեց, որ տեղափոխվել է այլ աշխատանքի: Նրան նշանակել են ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական: