Պլասիդո Դոմինգոն կկատարի Վուդի Ալենի բեմադրած օպերայի գլխավոր դերերգը

22:05 • 18.02.14

Մադրիդի Թագավորական թատրոնում Պլասիդո Դոմինգոն կկատարի Վուդի Ալենի բեմադրած Ջակոմո Պուչինիի «Ջանի Սկիկի» օպերայի գլխավոր դերերգը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:

 

2008-2009թթ.-ին  այն ներկայացվում էր Լոս Անջելեսի թատրոնի բեմում: Վուդի Ալենին այդ գաղափարով վարակել էր ինքը՝ Դոմինգոն, իսկ ռեժիսորը լավատեսորեն նշել էր, որ «Անիրազեկությունը երբեք չի խոչընդոտել իմ խանդավառությանը»


«Ջանի Սկիկի» օպերայի սյուժեն հիմնված է Դանթե Ալիգերիի «Աստվածային կատակերգության» գլուխներից մեկի հիման վրա:

 

Իրադարձությունները տեղի էին ունենում 1299թ.-ին Ֆլորենցիայում: Խաբեության միջոցով Ջանի Սկիկին յուրացնում է Ֆլորենցիայի մեծահարուստներից մեկի՝ Բուազո Դոնատիի ունեցվածքը և այդ գումարով կազմակերպում է դստեր հարսանիքը:

 

Օպերային կատարումները մադրիդյան բեմից կհնչեն 2015թ.-ի հունիսի 30-ից մինչև հուլիս 12-ը: