Սան Ռեմոյում մեկնարկում է էստրադային երգի հայտնի փառատոնը

11:25 • 18.02.14

Իտալիայի Սան Ռեմո քաղաքի «Արիստոն» թատրոնի բեմում փետրվարի 18-ին մեկնարկում է էստրադային երգի փառատոնը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Ինչպես և նախորդ տարի, հաղորդավարները կլինեն հայտնի շոումեն Ֆաբիո Ֆացիոն և դերասանուհի Լուչանա Լիտիցետոն։ Ներկայիս փառատոնը նվիրված կլինի երգիծանքին և սպորտին, սակայն կազմակերպիչները փորձում են գաղտնի պահել բոլոր անակնկալները։

 

Մարզաշխարհը կներկայացնի իտալացի օլիմպիական չեմպիոն Արմին Ցոգելերը, ով Սոչիում շահել է 6-րդ օլիմպիական մեդալը։ Հայտնի է նաև, որ առաջին երեկոյի ընթացքում համերգը կվարի նաև ֆրանսիացի դերասանուհի Լետիցիա Կաստան։