«Մայրը». Ներկայացում՝ նվիրված Արմեն Մազմանյանի հիշատակին

10:52 • 19.02.14

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոնում փետրվարի 20-ին՝ ժամը 18։00-ին, տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Լալա Մնացականյանի բեմադրած Կ. Չապեկի «Մայրը» ներկայացումը՝ նվիրված Արմեն Մազմանյանի հիշատակին, այս մասին տեղեկացնում են ԵԹԿՊԻ մամուլի ծառայությունից:


Ներկայացման մուտքն ազատ է: Այն արդեն իսկ ցուցադրվել է ինչպես տեղական, այնպես է արտերկրի բեմերում։


2012 թվականի սեպտեմբերի 7-14 ընկած ժամանակահատվածում «Մայրը» ներկայացումը մասնակցել է Բելառուսի Բրեստ քաղաքում կայացած «Բելայա Վեժա-2012. Կլասիկա պլյուս» (''Белая вежа -2012. Классика PLUS'') 17-րդ միջազգային թատերական փառատոնին: Այն մեծ ոգևորությամբ է ընդունվել տեղի հանդիսատեսի կողմից՝արժանանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:


Գլխավոր դերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյան, դերերում՝ Արմեն Կարապետյան, լուսահոգի ռեկտոր Արմեն Մազմանյանի արվեստանոցի (4-րդ կուրս) ուսանողներ Սամվել Թադևոսյան, Վաչագան Երիցյան, Արսեն Ազիզյան, Սարգիս Բաղդասարյան, Աղվան Մնացականյան։