Այ Վեյվեյը մեղադրել է իր 1 մլն դոլարանոց ծաղկամանը կոտրած նկարչին
Չինացի արվեստագետ Այ Վեյվեյը քննադատել է իր 1 միլիոն դոլար արժողությամբ ծաղկամանը կոտրած գործընկերոջը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
«Չեմ կարող ողջունել նրանց, ովքեր արտահայտում են իրենց բողոքը՝ ոչնչացնելով ուրիշի սեփականությունը»,- ասել է Այ Վեյվեյը:
Ավելի վաղ Մայամիում 51-ամյա Մաքսիմո Կամիներոն կոտրել էր Այ Վեյվեյին պատկանող ծաղկամանը՝ ի նշան բողոքի այն բանի դեմ, որ թանգարանում անցկացվում են միայն օտարերկրյա արվեստի գործիչների ցուցահանդեսներ:










