The Black Eyed Peas խումբը վերադառնում է բեմ

11:40 • 19.02.14

Լեգենդար Black Eyed Peas քառյակը հաջորդ տարի կվերադառնա ամբողջ կազմով, գրում է loveradio.ru-ն՝ հղում անելով The Sun պարբերականին։

 

Ֆերգին, will.i.am-ը, apl.de.ap-ը և Taboo-ն մտադիր են մոտ ժամանակում հանդիպել ստուդիայում՝ 4 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ ձայնագրելու համար։

 

Աղբյուրները նշում են, որ The Black Eyed Peas-ի բոլոր անդամները որոշել են երախտապարտ լինել իրենց երկրպագուներին, որոնք անհամբերությամբ սպասում են նրանց համատեղ ելույթներին։ Այժմ նրանք որոշել են հանդիպել ստուդիայում՝ կարճ ժամկետներում նոր երգեր ձայնագրելու և ևս մեկ անգամ միասին բեմը նվաճելու համար։ Միավորվելու գաղափարը պատկանում է will.i.am-ին, հենց նա է համոզել խմբի մյուս անդամներին համատեղ ելույթ ունենալ։