Ջեյմս Քեմերոնը կատարելագործում է տեխնոլոգիաները նոր «Ավատարների» համար
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հարցազրույց է տվել RTL ալիքին, որում պատմել է «Ավատար» ֆիլմի շարունակությունների մասին, գրում է Обозреватель-ը։
Սյուժեի մանրամասները ռեժիսորը դեռևս գաղտնի է պահում՝ ընդհանուր առմամբ նշելով միայն, որ ֆիլմի շարունակություններում հանդիսատեսը կտեսնի միայն «նոր ու հետաքրքիր աշխարհներ և քաղաքակրթություններ»։
«Մենք լավացրել ենք ծրագրային ապահովումը և կատարելագործել ենք ամենավերջին համակարգչային տեխնոլոգիաները։ Մենք համագործակցում ենք Weta Digital ընկերության հետ և մշակում ենք բոլորովին նոր մի բան, որը ձեզ անպայման կզարմացնի»,- նշել է ռեժիսորը։
«Ավատար-2» ֆիլմն էկրաններին կհայտնվի 2016թ. վերջին։ Ֆիլմի 3-րդ և 4-րդ մասերը կթողարկվեն մեկ տարի ընդմիջումով։










