Ճապոնիայում պատրաստվում են ծաղիկների և լույսի տոնին
Ճապոնիայի հնագույն մայրաքաղաք Կիոտոյում մարտի 14-ից 23-ը կանցկացվի Հանատորո ազգային տոնը, որը բառացի թարգմանությամբ նշանակում է «Ծաղիկների և լույսի ճանապարհ»: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Travel-ին:
Փողոցները կզարդարվեն հազարավոր լապտերներով։ «Լույսի ճանապարհը» կանցնի Կիոտոյի բազմաթիվ տաճարների և սրբավայրերի կողքով, իսկ իկեբանա ծաղկարվեստի քաղաքային ասոցիացիան երթուղին կզարդարի բնական ծաղիկների յուրօրինակ կոմպոզիցիաներով:
Հանատորոյի ընթացքում Կիոտոյի այգիներում և հնարավոր կլինի ունկնդրել ազգային երաժշտության ելևէջները, իսկ Կագուրա սրահի դահլիճում հինգ տարբեր դպրոցների գեյշաներ կցուցադրեն ճապոնական ազգային պարեր:










