Քայլի Մինոուգն ու Էնրիկե Իգլեսիասը զուգերգ են ձայնագրել
Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը և երգչուհի Քայլի Մինոուգը Beautiful անվանումով զուգերգ են ձայնագրել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Lady-ին:
Ստեղծագործությունն առաջին անգամ ներկայացվել է ռադիոկայաններից մեկում՝ փետրվարի 15-ին: Երգը գրել է Իգլեսիասը՝ բրիտանացի երաժշտական պրոդյուսեր Մարկ Թեյլորի հետ համատեղ:
«Ես Քայլիի մեծ երկրպագուն եմ: Նա շատ հմայիչ է բոլոր ժամանակներում և եզակի գայթակղիչ, ինչպիսիք շատ քիչ են»,-նշել է Էնրիկեն:
Մինոուգն ու Իգլեսիասը նախատեսում են նաև երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Հոլովակի աշխատանքները կսկսվեն 2014թ.-ի մարտ ամսին:










