Սուպերմոդել Քեյթ Մոսը պատրաստվում է թրիլեր նկարահանել
Բրիտանացի սուպերմոդել Քեյթ Մոսը նախատեսում է գրավել Հոլիվուդը: Դերասանությունը 40-ամյա գեղեցկուհուն չի հետաքրքրում: Նա ցանկանում է կանգնել նկարահանող խցիկի մյուս կողմում: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:
Որոշ տեղեկությունների համաձայն Քեյթը պատրաստվում է նաև սցենարիստի աշխատանքին ծանոթանալ: Նա որոշել է ինքնուրույն գրել ֆիլմի սցենարը և ցանկանում է ռեժիսուրայի վարպետության և պրոդյուսերական գործի դասընթացներ անցնել:
Հայտնի է դարձել, որ դերասանուհին իր ֆիլմի նկարահանման համար արդեն շփվել է հոլիվուդյան մի քանի ծանոթ մասնագետների հետ:










