Սփիլբերգը ցանկանում է օլիմպիական չեմպիոն Յուլյա Լիպնիցկայային նկարահանել բլոքբասթերում. ԶԼՄ-ներ

15:11 • 19.02.14

Հոլիվուդյան օսկարակիր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը ցանկություն ունի իր նոր բլոքբասթերում նկարահանել Սոչիի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ռուս գեղասահորդուհի Յուլյա Լիպնիցկայային։ Ինչպես նշում է utro.ru-ն, այս մասին հայտնել է մարզուհու մայրը։

 

«Տատյանա Տարասովան ասում էր, որ Սփիլբերգը պատրաստվում է նկարահանել Յուլյային։ Նման խոսակցություններ ես լսել եմ, սակայն ոչ անձամբ Սփիլբերգից, ուստի հստակ ասել ոչինչ չեմ կարող»,-նշել է մարզուհու մայրը։

 

Լիպնիցկայան նվաճել է Օլիմպիադայի ոսկե մեդալը թիմային մրցումներում՝ փետրվարի 9-ին։ Այսօր երեկոյան երիտասարդ մարզուհին կմասնակցի անհատական մրցումներին ու հանդես կգա կարճ ծրագրով։