Իտալիայում ելույթ կունենա «Բանջարեղենային նվագախումբը» (լուսանկարներ)

15:58 • 19.02.14

Իտալիայում ելույթ կունենա բավական արտասովոր մի նվագախումբ, որի բոլոր երաժիշտները նվագում են ոչ թե սովորական, այլ բանջարեղեններից պատրաստված գործիքներով։

 

Ինչպես նշում է Euromag-ը՝ Corriere della Sera-ին հղումով, օրինակ՝ ֆլեյտաները պատրաստված են կարտոֆիլից ու գազարից, շեփորները՝ դդումներից և այդպես շարունակ։

 

Յուրաքանչյուր ելույթից առաջ նվագախմբի անդամները գնում են շուկա ու թարմ «գործիքներ» գնում, իսկ համերգից հետո ներկաներին հրավիրում են ապուր ուտելու, որը պատրաստվում է երաժշտական բանջարեղեններից։

 

Vegetable Orchestra-ն հիմնադրվել է Վիեննայում և ունի 9 երաժիշտ։ Նվագախումբը նվագում է տարբեր ժանրերի երաժշտություն՝ ժողովրդական, ջազ և դասական։