Դևիդ Բոուին ճանաչվել է Մեծ Բրիտանիայի լավագույն երգիչ

11:10 • 20.02.14

Լոնդոնում կայացած Brit Awards ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում հանրահայտ կատարող Դևիդ Բոուին ճանաչվել է Միացյալ Թագավորության լավագույն երգիչ։

 

Ինչպես նշում է Euromag-ը, 67-ամյա Բոուին, ով չի կարողացել անձամբ ներկայանալ միջոցառմանը, դարձել է Brit Awards-ի պատմության մեջ լավագույն երգչի կոչմանն արժանացած ամենատարեց երաժիշտը։

 

Անցած տարի նա թողարկել է իր 24-րդ ալբոմը (The Next Day), որը վաճառքի առաջին շաբաթում հայտնվել է բրիտանական հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում։

 

Միջոցառման մասնակիցներին ուղղված գրավոր ելույթում Բոուին նշել է, որ լավագույն երգչի մրցանակն օրն ավարտելու հիանալի միջոց է։ Նա նաև անդրադարձել է քաղաքական թեմաներին՝ կոչ անելով շոտլանդացիներին մերժել անկախության գաղափարը։