Կայացել է BRIT Awards-2014 մրցանակաբաշխությունը. հաղթողներն ու լավագույն ելույթները՝ Tatler-ի ֆոտոշարքում (տեսանյութեր)

12:40 • 20.02.14

Լոնդոնում կայացել է BRIT Awards ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը, որը համարվում է հեղինակավոր «Գրեմմի»-ի բրիտանական տարբերակը։ 

 

Ինչպես նշում է Tatler-ը, միջոցառման ամենահաճելի անակնկալը եղել է Բեյոնսեի ելույթը. նա կատարել է իր վերջին ալբոմի ամենահայտնի երգերից մեկը։

 

Ամսագիրը նշում է, որ ինչպես և ենթադրվում էր, երգչուհի Lorde-ը կրկնել է «Գրեմմի»-ի ժամանակ ունեցած հաջողությունն ու Մեծ Բրիտանիայում կրկին մրցանակ ստացել՝ որպես լավագույն միջազգային երգչուհի։ Մինչդեռ տղամարդկանց անվանակարգում հաղթել է Բրունո Մարսը։

 

Ստորև ներկայացնում ենք հաղթողների ամբողջական ցանկը՝
 

«Տարվա բրիտանացի երգիչ»՝ Դևիդ Բոուի,
«Տարվա բրիտանացի երգչուհի»՝ Էլի Գոլդինգ,
«Տարվա միջազգային երգիչ»՝ Բրունո Մարս,

«Տարվա միջազգային երգչուհի»՝ Lorde,
«Տարվա բրիտանական խումբ»՝ Arctic Monkeys,

«Տարվա միջազգային խումբ»՝ Daft Punk,
«Տարվա բրիտանական հայտնություն»՝ Bastille,
«Տարվա բրիտանական ալբոմ»՝ «AM», Arctic Monkeys,
«Տարվա բրիտանական սինգլ»՝  «Waiting All Night», Rudimental և Էլա Էյր,
«Տարվա բրիտանական տեսահոլովակ»՝ «One Way Or Another (Teenage Kicks)», One Direction։

Ֆարել Ուիլիամս

 

 

Բեյոնսե

 

 
 
Քեյթ Մոսը  Դևիդ Բոուիի փոխարեն ստանում է  մրցանակը
 
 

 

 Lorde
 
 

 

Քեթի Փերի

 

 
 
One Direction
 
 
 
 
Բրունո Մարս