Հարավկորեացի դպրոցականների լուսանկարները ստիպում են ժպտալ

00:33 • 20.02.14

Քչերն են հպարտանում իրենց դպրոցական լուսանկարներով, սակայն Հարավային Կորեայի դպրոցներում կարծես աշակերտներին թույլ են տալիս լուսանկարվել այնպես, ինչպես իրենք կցանկանան՝ նույնիսկ ամենատարօրինակ տեսքով:


Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ այս երևույթը նկատվել է հարավկորեական մի շարք դպրոցներում, իսկ աշակերտների լուսանկարները լայնորեն տարածվել են համացանցում: Որոշ նկարներում, թվում է, աշակերտները ներկայանում են իրենց նախընտրած մասնագիտության տեր մարդու կերպարով, սակայն այդ տպավորությունն անհետանում է միանձնուհու հագուստով տղային տեսնելիս: