Դերասան Հոֆմանն իր կարողությունը կտակել է նախկին ընկերուհուն
Ամերիկացի դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը, որը մահացել էր փետրվարի 2-ին հերոինի չարաշահումից, իր կարողությունը կտակել է նախկին ընկերուհուն՝ իր երեխանի մայր Մարիաննա «Միմի» Օ’Դոնելին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Կտակը դերասանը ստորագրել է 2004 թվականին, փաստաթուղթն ընթերցվել է չորեքշաբթի Նյու Յորքի դատարանում: Փաստաթղթի համաձայն՝ Օ’Դոնելը կստանա մոտ 500 հազար դոլար, իսկ իր իննամյա որդի Կուպերը կկարողանա ստանալ իր բաժինը հատվածաբար՝ 25 և 30 տարեկան դառնալուց հետո:
Բացի այդ, Հոֆմանը ցանկացել է որդուն մեծացնել Նյու Յորքում, Չիկագոյում կամ Սան Ֆրանցիսկոյում, սակայն անպայման Հոլիվուդի սահմաններից դուրս:
«Այս խնդրանքը պայմանավորված է իմ ցանկությամբ, որպեսզի որդիս շրջապատված լինի մշակույթով, արվեստով և այդ քաղաքների ճարտարապետությամբ»,- ասվում է փաստաթղթում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հոֆմանին հերոինի վաճառքի համար կասկածվում է Էմի Ուայնհաուսի երաժիշտներից մեկը:










