Բելգիան զբոսաշրջիկների համար բացել է «Նապոլեոնի ճանապարհը»
Այսուհետ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան անցնել բելգիական Վալոնիայով Ֆրանսիայի նախկին կայսր Նապոլեոն Բոնապարտի անցած հանրահայտ ճանապարհը։
Ինչպես հայտնում է Euromag-ը, 94 կմ-անոց ճանապարհը հստակորեն անցնում է այն վայրերով, որտեղով անցել է Նապոլեոնի բանակը լեգենդար «100-օրյա արշավի» ժամանակ։
Զբոսաշրջային խմբերին առավել տեղեկացնելու նպատակով ճանապարհի երկայնքով կտեղադրվի 200 ստենդ, որոնց միջոցով զբոսաշրջիկները կիմանան այն ժամանակաշրջանի պատմական իրադարձությունների մասին։
«Նապոլեոնի ճանապարհը» բացվել է Վաթեռլոոյի ճակատամարտի 200-ամյակի կապակցությամբ։










