Փարիզում բացված «Աստղային պատերազմների հերոսները» խորագրով ցուցադրությունը այցելությունների ռեկորդային թիվ է գրանցել
Փարիզի հյուսիսում «Աստղային պատերազմների հերոսները» խորագրով ցուցադրություն է բացվել:
Ինչպես գրում է Euromag-ը ցուցադրության բացումը համընկել է դպրոցական արձակուրդների հետ, ինչն էլ նպաստել է մեծ թվով այցելություններ ունենալուն: Յուրաքանչյուր կես ժամը մեկ մոտ 250 տոմս է վաճառվում:
Ցուցադրությունը, որը բաղկացած է ավելի քան 200 ցուցանմուշներից, բաժանված է երեք հիմնական մասերի՝ «Սկիզբը», «Ազդեցությունը», «Ընտրությունը»: Ցուցանմուշների շարքում ցուցադրվում են կոստյումներ և էսքիզներ, որոնց հիման վրա ստեղծվել է «Աստղային պատերազմների» մոլորակը:










