Հռոմում Քվենտին Տարանտինոյի ֆիլմերի ոճով երեկո կկազմակերպվի

18:15 • 20.02.14

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող կառնավալի շրջանակներում հոլիվուդյան ճանաչված ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի ֆիլմերի ոճով երեկո կկազմակերպվի։

 

Ինչպես նշում է Euromag-ը, թեմատիկ հանդերձներով երեկույթը կանցկացվի Հռոմի Circolo degli Illuminati ակումբում, որտեղ սիրված ռեժիսորի երկրպագուները հնարավորություն կստանան մի քանի ժամով «դառնալ» նրա նկարահանած ֆիլմերի հերոսները։

 

Երեկույթին նախընտրելի է ներկայանալ Միա Ուոլեսի, Բեատրիկս Կիդոյի, Ջանգոյի, Ալդո Ռեյնի, Վինսենտ Վեգայի ու Տարանտինոյի նկարահանած այլ հայտնի կերպարներով։