Բարսելոնայում կանցկացվի Կիթառահարների 25-րդ ամենամյա փառատոնը
Բարսելոնայում այս տարի անցկացվում է Կիթառահարների 25-րդ ամենամյա փառատոնը: Ինչպես գրում է Euromag-ը՝ մինչ հուլիս ամիսը Բարսելոնայի բեմերում ելույթ կունենան կիթառի վիրտուոզ վարպետներ՝ տարբեր երկրներից:
Փառատոնի գլխավոր իրադարձություններից կլինի անգլիացի երգիչ, երգահան Բրայան Ֆերիի ելույթը, ով համերգով հանդես կգա հուլիսի 5-ին՝ փակելով փառատոնի ծրագիրը: Փառատոնի կազմակերպիչները Բարսելոնա են հրավիրել նաև The Stranglers հայտնի բրիտանական խմբին:










