Երևանում բրիտանական ֆիլմերի փառատոնը կմեկնարկի «Ամառը փետրվարին» ֆիլմի ցուցադրությամբ
Փետրվարի 22-ին՝ ժամը 16։00-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Բացմանը ներկա կգտնվեն Երևանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ըմայաս Մորզը, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և այլք: Այս մասին տեղեկացնում է Երևանում բրիտանական գրասենյակի լրատվական ծառայությունը։
Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Յունիսեֆը:
Փառատոնի բացման արարողությանը կհաջորդի «Ամառը փետրվարին» ֆիլմի ցուցադրությունը: «Ամառը փետրվարին» ֆիլմը հիմնված է Ջոնաթան Սմիթի՝ սիրո և կորստի մեջ հայտնված արվեստագետների բոհեմական գաղութի մասին վեպի վրա, որ ծաղկում էր Քորնուելի վայրի ափամերձ շրջանում մինչև Առաջին աշխարհամարտը:
Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնի հյուրերն են Բրիտանական խորհրդի ֆիլմերի բաժնի խորհրդատու Քրիսթին Բարդսլինը և «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը:










