Բրեմ Սթոքերը «Դրակուլա» վեպը գրել է մանկական հիշողությունների ազդեցության տակ
Իռլանդացի գրող Բրեմ Սթոքերի թոռը՝ Դակր Սթոքերը, անմահ արնախում կոմս Դրակուլայի մասին վեպի ստեղծման վերաբերյալ անսպասելի տեսությամբ է հանդես եկել։ Նա վստահեցնում է, որ իր պապը մեծացել է բժիշկների ընտանիքում և որ մանկության տարիներին իրենից շատ են արյուն վերցրել։ Այդ պրոցեդուրան ոչ միայն տհաճ է, այլև ցավոտ։ Այն անջնջելի տպավորություն է թողել վառ երևակայություն ունեցող տղայի վրա։ Վախն արյան և այն կորցնելու առաջ Բրեմն ունեցել է ամբողջ կյանքում, գրում է «Комсомольская правда»-ն։
Հայտնի է, որ Բրեմ Սթոքերը մանկության տարիներին տառապել է անհասկանալի հիվանդությամբ և կյանքի առաջին 7 տարիներն անցկացրել է անկողնում։ Մինչդեռ հնում՝ մինչ 19-րդ դարը ներառյալ, շատ հիվանդություններ, այդ թվում նաև անհայտ ծագման, բուժում էին արյուն բաց թողնելով։ Համարվում էր, որ արյան հետ հիվանդությունը լքում է մարդու օրգանիզմը։
Բրեմ Սթոքերի կարծիքով՝ «Դրակուլա» վեպը կարելի է որոշակիորեն համարել ինքնակենսագրական վեպ։ Գլխավոր հերոսն, օրինակ, նույնպես շատ հաճախ պառկած է անկողնում։ Գիրքը, եթե կարելի է այդպես ասել, «լցված է» արյունով։










