Աճուրդում 191.000 դոլարով վաճառվել է «Սարդ մարդու» մասին աշխարհում առաջին կոմիքսը
Նյու Յորքում կայացած Heritage Auctions-ի աճուրդում 191.000 դոլարով վաճառվել է «Սարդ մարդու» մասին աշխարհում առաջին կոմիքսը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
«Amazing Fantasy ամսագրի այդ համարը, որը թողարկվել է 1962թ. օգոստոսին, ամենաբացառիկ և գրավիչ նմուշն էր հավաքորդների համար այս աճուրդում։ Հենց այդ ժամանակ է լույս աշխարհ եկել Սփայդերմենը»,- պատմել է աճուրդի տան օպերացիոն տնօրեն Բերի Սենդովալը։
«Սարդ մարդու» մասին աշխարհում առաջին պատմության սյուժեն հորինել է ամերիկացի գրող, ռեժիսոր և դերասան Սթեն Լին, ով հորինել է նաև տասնյակ այլ կերպարներ։










