Մերիլ Սթրիփը նոր ֆիլմում կգլխավորի ֆեմինիստների շարժումը
Հոլիվուդյան դերասանուհի Մերիլ Սթրիփը կարող է ստանալ հերթական «Օսկար» մրցանակը։ Դերասանուհին համաձայնել է ոչ մեծ, սակայն կարևոր և բավականին զգացմունքային դերի «Suffragette» պատմական դրամայում, գրում է Обозреватель-ը։
Գլխավոր դերը ֆիլմում կկատարի Քերի Մալիգանը։ Նա կմարմնավորի Մոդ անունով մի աղջկա, ով Մեծ Բրիտանիայում ծնվող ֆեմինիստական շարժման մասնակից է։ Նախ Մոդը զբաղեցնում է ոչ ամենաակտիվ դիրքերը, սակայն շուտով փոխում է հայացքները և դառնում կանանց իրավունքների իրական մարտիկ։
Մերիլ Սթրիփը կկատարի սուֆրաժիստուհիների շարժման առաջնորդի՝ հայտնի ակտիվիստուհի Էմելին Պանկհյորսթի դերը։ Պանկհյորսթը հաճախ է ենթարկվել քննադատության իր ագրեսիվ մեթոդների համար, սակայն միևնույն ժամանակ ընդունված է համարել, որ հենց նա է կարևոր դեր ունեցել Մեծ Բրիտանիայում սեռական խտրականության վերացման հարցում։
Ֆիլմի ռեժիսորը կլինի Սառա Գավրոնը։ Սցենարի հեղինակն է Էբի Մորգանը, ով նաև «Ամոթ» և «Երկաթե լեդի» ֆիլմերի հեղինակն է, որը Մերիլ Սթրիփին «Օսկար» մրցանակ է բերել Մարգարեթ Թետչերի դերի համար։










