«Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի ստեղծողների դեմ 25 մլն դոլարի հայց է ներկայացվել
«Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի պրոդյուսերների դեմ 25 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել բրոքեր Էնդրյու Գրինը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Guardian պարբերականը։
Ինչպես վստահեցնում է Գրինը, հենց ինքն է դարձել Նիկի Կոսկոֆի հերոսի նախատիպը, ով ֆիլմում մշտապես ծաղրի առարկա է դառնում իր կեղծամի պատճառով։
Գրինն աշխատել է Stratton Oakmont ընկերությունում 1993-1996թթ.՝ որպես ընկերության կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար և տնօրենների խորհրդի անդամ։ Նա բազմիցս հիշատակվում է Ջորդան Բելֆորթի հուշագրություններում, որոնք ֆիլմի ստեղծման հիմքում են։
«Ֆիլմը պարունակում է տարբեր տեսարաներ, որտեղ պարոն Գրինի հերոսը ներկայացված է որպես հանցագործ, թմրամոլ և որևէ բարոյականությունից և էթիկայից զուրկ անձնավորություն»,- ասվում է հայցում։ Գրինի խոսքով՝ ֆիլմն իրեն վնաս է հացրել՝ պատկերելով նման դերում։










