Շերոն Սթոունը պրոդյուսերական ընկերությունից կես մլն դոլար է պահանջում
«Հիմնական բնազդ» ֆիլմի աստղ Շերոն Սթոունի համար սովորական է դատարանում պրոդյուսերների հետ հանդիպելը, որոնք, ինչպես կարծում է դերասանուհին, երազում են միայն խախտել պայմանագրային պարտավորությունները, գրում է «Комсомольксая правда»-ն։
Այժմ Սթոունը մեղադրում է պրոդյուսերական ընկերությանը նրանում, որ իրեն ստիպել են սուտ խոսել և խախտել են պայմանագիրը։
55-ամյա դերասանուհին պետք է կատարեր Էռնեստ Հեմինգուեյի կնոջ դերը «Հայրիկ» ֆիլմում։ Նկարահանումների մի մասը պետք է անցկացվեր Կուբայում։ Մեկնումից առաջ պրոդյուսերները, ինչպես նշվում է դատական հայցում, խնդրել են Շերոնին «ինչ-ինչ պատճառներով» գրեթե խախտել օրենքը՝ փաստաթղթերում նշել, որ ինքը մեկնում է Կուբա «մշակութային նպատակներով», այլ ոչ թե նկարահանումների։
Եթե Շերոն Սթոունը համաձայներ խաբել, ապա կխախտեր միաժամանակ ԱՄՆ օրենսդրության մի քանի հոդված։ Կուբա մեկնելու հետ կապված վիճաբանությունը ստիպել է դերասանուհուն հրաժարվել հետագա նկարահանումներից։
Պրոդյուսերները ստիպված են եղել այլ դերասանուհի հրավիրել և վերանկարահանել արդեն նկարահանված տեսարանները։ Արված աշխատանքի համար նրանք այդպես էլ չեն վճարել Սթոունին։










