Մեծ Բրիտանիայում Շերլոկ Հոլմսի այգի կբացվի
Բրիտանական Պորտսմուտ քաղաքում, որտեղ ժամանակին ապրել է Արթուր Կոնան Դոյլը, Շերլոկ Հոլմսի անվան այգի կբացվի: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Euromag-ին:
Առայժմ հայտնի չէ այգու բացման ստույգ ամսաթիվը, սակայն տեղեկություն կա, որ այգու նախագիծը 25 մլն ֆունտ ստերլինգ է արժենալու:
Այգու բացման գաղափարի հեղինակ Սթիվ Փիթը խոստացել է, որ զբոսայգու դեկորացիան և ժամանցային վայրերը կստեղծվեն հայտնի դետեկտիվի հերոսների՝ դոկտոր Վաթսոնի և պրոֆեսոր Մորիարթիի արկածների հիման վրա:










