Երգչուհի Փինքը ելույթ կունենա Օսկարի մրցանակաբաշխությանը

19:14 • 22.02.14

Ամերիկացի երգչուհի Փինքը ելույթ կունենա Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի հանձնման արարողությանը, որը կկայանա 2014-ի մարտի 2-ին այս մասին հայտնում է Gazeta-ն:


Օսկարի պրոդյուսերները իրենց պաշտոնական բլոգում հայտարարել են, որ անչափ երջանիկ են այդ ելույթի համար, քանի որ ըստ նրանց՝ Փինքն ունի փոփ երաժշտության ամենահզոր ձայներից մեկը:


Փինքը 3 անգամ «Գրեմի»–ի է արժանացել և 6 անգամ դարձել է MTV Video Music Awards-ի մրցանակակիր:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օսկարին ելույթ կունենան U2-ն, Ֆարել Ուիլիամսը, Բեթ Միդլերը: