Արվեստագետը նկարում է լույսի և ստվերի օգնությամբ

08:41 • 22.02.14

Ժամանակակից նկարիչ Ֆաբրիցիո Կորնելիի աշխատանքները կարելի է տեսնել Բրյուսելի, Հռոմի, Բեռլինի, Փարիզի և այլ քաղաքների ցուցահանդեսների ժամանակ և շինությունների ճակատային հատվածներում:

 

Արվեստագետն աշխատում է մետաղյա կամ թղթե պլաստմասե նյութերով, սակայն աշխատանքներում հիմնական դերը լույսինն է. նա մաթեմատիկական ճշտությամբ հաշվարկում է, թե կոնկրետ որ հատվածին պետք է ուղղել լույսը՝ ստվերների միջոցով յուրօրինակ պատկեր ստանալու համար: