Սան Ռեմո երգի փառատոնում այս տարի հաղթող է ճանաչվել Արիզա անունով երգչուհին (տեսանյութ)
Իտալական երգի հայտնի Սան Ռեմո փառատոնում, որն անցկացվում էր այս տարի 64-րդ անգամ, հաղթող է ճանաչվել 31-ամյա երգչուհի Արիզան «Քամուն հակառակ» (Controvente) երգով, հայտնում է РИА Новости-ն։
Հայտնի փառատոնը, որտեղ կարելի է լսել միայն իտալերեն երգեր և որոնք կատարվում են առաջին անգամ, այս տարի անցկացվել է փետրվարի 18-22-ը։ Շոուն վարել են, ինչպես և նախորդ տարի, հայտնի շոումեն Ֆաբիո Ֆացիոն և դերասանուհի Լուչանա Լիտիցետոն։
Արիզան՝ Ռոզալբա Պիպա երգչուհու բեմական անունն է. նա նախկինում մի քանի անգամ մասնակցել է Սան Ռեմո փառատոնին։










