Օբաման կործանում է Ամերիկան փոփ-երաժշտության միջոցով. Korn խմբի մեներգիչ (տեսանյութ)

14:37 • 23.02.14

Ամերիկյան հայտնի Korn խմբի մենակատար Ջոնաթան Դեյվիսը մեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նրանում, որ վերջինս կործանում է երկիրը փոփ մշակույթի միջոցով, գրում է Корреспондент-ը։


Նման հայտարարություն Դեյվիսն արել է խմբի նոր «Spike in My Veins» տեսահոլովակի թողարկումից հետո, որում կան տարբեր ամերիկացի հայտնի մարդկանց մասնակցությամբ հատվածներ։


«Օբաման բռնապետ է, ով օգտագործում է այնպիսի հայտնի սկանդալային երգիչների, ինչպիսիք են Մայլի Սայրուսը, Ջասթին Բիբերը և Քանյե Ուեսթը, որպեսզի «աղմուկի ներքո զրկի քաղաքացիներին իրենց օրինական իրավունքներից»,- ասել է երգիչը։