Ավարտվել են «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի նկարահանումները
Երկար սպասված ամերիկյան «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի նկարահանումներն ավարտվել են, գրում է loveradio.ru-ն։
Ֆիլմը նկարահանվել է բրիտանացի գրող Էրիկա Լեոնարդ Ջեյմսի համանուն վեպի հիման վրա։
Վեպի հեղինակն Instagram-ում տեղադրել է ֆիլմի ռեժիսոր Սեմ Թեյլոր Ջոնսոնի հետ լուսանկար, որն արվել է նկարահանման հրապարակում՝ նկարահանումների վերջին օրը։
Ըստ նախնական կանխատեսումների՝ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը պետք է նույնքան հայտնի դառնա, որքան «Մթնշաղ» և «Քաղցած խաղեր» ֆիլմերը։
Նկարահանումներն ավարտվել են Վանկուվերում, այժմ պետք է ստացված կադրերը փոխանցել մոնտաժի ռեժիսորներին և անհամբերությամբ սպասել ֆիլմի պրեմիերային, որը նախատեսված է 2015թ. փետրվարին։










