«Ավատար» ֆիլմի աստղը ձերբակալվել է Նյու Յորքում լուսանկարչի հետ կռվելու համար
Ավստրալացի դերասան Սեմ Ուորթինգթոնը, որը հայտնի է «Ավատար» ֆիլմում իր դերակատարմամբ, ձերբակալվել է Նյու Յորքի քաղաքային բարերից մեկում լուսանկարչի հետ ծեծկռտուքի համար, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Daily Mail թերթին:
Դեպքը տեղի է ունեցել Cubbyhole հաստատությունում կիրակի երեկոյան: Ականատեսների խոսքերով՝ 37-ամյա Ուորթինգթոնը հարվածել է լուսանկարչին, որը ոտքով հարվածել է նրա ընկերուհուն՝ 36-ամյա Լառա Բինգլին: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ձերբակալել է ծեծկռտուքի երկու մասնակիցներին:
Հաղորդվում է, որ աստղին ազատ են արձակել գրավի դիմաց: Ուորթինգթոնը դատարանի առաջ կկանգնի փետրվարի 26-ին:










