Մարդու և մեղուների համագործակցությունը ծնում է արվեստի յուրօրինակ գործեր (լուսանկարներ)
Կանադացի նկարչուհի Ագանետա Դիքն այն արվեստագետներից է, որոնք իրենց ստեղծագործությունների միջոցով փորձում են հասարակության ուշադրությունը գրավել բնապահպանական խնդիրների ուղղությամբ։
Ինչպես նշում է viralnova.com կայքը, նկարչուհին հայտնաբերել է ստեղծագործելու ու մեղուների հետ համագործակցելու հոյակապ միջոց։ Նա, մասնավորապես, թույլ է տալիս մեղուներին «ստեղծագործել» իր իսկ ստեղծած արձանիկների վրա, ինչի շնորհիվ դրանք շատ օրիգինալ են դառնում։ Այնուհետև նա մշակում է մեղրամոմը՝ ստանալով արձանիկի վերջնական տեսքը։
Ներկայում Դիքի ու մեղուների համատեղ աշխատանքները ցուցադրվում են Օտտավայի արվեստների դպրոցում։
Կանադուհին նշել է, որ մեղուների քանակն աշխարհում կրճատվում է, ինչը հանգեցնում է բնության մեջ հավասարակշռության խախտման։
























