Ջենիֆեր Լոպեսը նոր սերիալում ՀԴԲ-ի հետ կաշխատի

15:46 • 24.02.14

Հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը կնկարահանվի 13 սերիայից բաղկացած «Shades of Blue» դետեկտիվ դրամայում, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Deadline պարբերականին։

 

Դերասանուհին կկատարի Հարլի Մաքքորդ անունով միայնակ մոր դերը, ով աշխատում է ոստիկանությունում։ Նա ստիպված կլինի համագործակցել Հետաքննությունների դաշնային բյուրոյի հակակոռուպցիոն ենթաբաժնի հետ և կմասնակցի մի գործողության, որի ընթացքում պետք է աշխատի իր ոստիկան գործընկերների դեմ։

 

Սցենարի աշխատանքները կսկսվեն 2014թ. ամռանը։ Կգրի այն Ադի Հասաքը։ Սպասվում է, որ սերիալի նկարահանումները կմեկնարկեն 2015-ին, իսկ պրեմիերան կկայանա նույն տարվա վերջին կամ 2016թ. սկզբին։

 

Լոպեսը ոչ միայն կնկարահանվի գլխավոր դերում, այլև հանդես կգա որպես սերիալի պրոդյուսեր։ Երկրորդ պրոդյուսերը կլինի Ռայան Սիկրեստը, ով մասնակցել է մի շարք իրապատում շոուների ստեղծմանը, այդ թվում՝ «Քարդաշյանների ընտանիքը»։