Բեյոնսեն սկսել է իր համաշխարհային շրջագայությունը
Հայտնի երգչուհի Բեյոնսեն արդեն սկսել է շրջագայել ամբողջ աշխարհում՝ իր նոր Mrs. Carter World Tour ծրագրով, գրում է loveradio.ru-ն։
Առաջին համերգը կայացել է փետրվարի 20-ին, Գլազգոյում։ Այդ շոուն իսկապես հիշարժան է եղել երգչուհու երկրպագուների համար։ Համերգի ընթացքում Բեյոնսեն ներկայացրել է ոչ միայն իր նոր ալբոմը, այլև կատարել է հին հիթեր, ինչպես, օրինակ, Single Ladies, Halo, Crazy in Love։
Հաճելի անակնկալ էին նաև երգչուհու հագուստները։ Բեյոնսեն զարմացրել է հանրությանն ամենատարբեր ոճերի հագուստներով։ Համերգային զգեստների մի մասը պատկանում է Versace նորաձևության տանը։
Հաջորդ ելույթը կլինի փետրվարի 27-ին Պորտուգալիայի մայրաքաղաքում, որտեղ բոլոր երկրպագուներին սպասվում է անմոռանալի շոու։










