Christie's-ը Ռուբենսի և Ռեմբրանդտի աշխատանքները կներկայացնի Մոսկվայում

11:25 • 25.02.14

Հին վարպետների գրաֆիկական աշխատանքների հավաքածուն, որում ներառված է 10 մլն ֆունտ ընդհանուր արժողությամբ մոտ 800 աշխատանք, 2 տարվա ընթացքում կվաճառվի Christie's աճուրդում, հայտնում է РИА Новости-ն։

 

Այդ հավաքածուի մի մասը, որը պատկանել է Ամստերդամի պետական թանգարանի գրաֆիկայի և նկարների բաժնի նախկին ղեկավար և պատմաբան, պրոֆեսոր Յ. Կ. Վան Ռեգտերեն Ալտենեին, կցուցադրվի Մոսկվայում ապրիլի 12-13-ը։

 

Աշխատանքներից ամենաթանկը կլինի Ռուբենսի «Սամսոնը և Դալիլան» փոքր նկարը՝ 1.5-2.5 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ։

 

Մոսկվա կբերեն նաև Ռեմբրանդտի աշխատանքներից։