Ռասել Քրոուն Twitter-ի միջոցով համոզել է Հռոմի պապին դիտել «Նոյ» ֆիլմը
Հոլիվուդյան դերասան Ռասել Քրոուն, ով «Նոյ» ֆիլմում կատարել է գլխավոր դերը, փորձել է Twitter-ի միջոցով համոզել Հռոմի պապին դիտել այդ ֆիլմը, գրում է lenta.ru-ն։
Առաջին հաղորդագրությունը դերասանի բլոգում հայտնվել է փետրվարի 22-ին։ Քրոուն հարցրել է, թե արդյոք Ֆրանցիսկոս պապը չի ցանկանում դիտել ֆիլմը, և ենթադրել է, որ նա ֆիլմը «հետաքրքիր» կհամարի։
Հաջորդ հաղորդագրությունում, որը գրվել է փետրվարի 24-ին, Քրոուն կիսվում է Պապի հետ ֆիլմի մասին իր կարծիքով։ Դերասանը «Նոյ»-ն անվանել է հզոր և ռեզոնանս առաջացնող ֆիլմ։
Նույն օրը Քրոուն դիմել է ֆերմերներին, որոնց գործունեությունը, նրա կարծիքով, Հռոմի պապի հետաքրքրությունների ոլորտում է։ Նա խնդրել է ֆերմերներին կիսվել իր նախորդ հաղորդագրություններով։










