Depeche Mode-ը չեղարկել է Կիևում նախատեսված համերգը

08:24 • 25.02.14

Բրիտանական հանրահայտ Depeche Mode խումբը չեղյալ է հայտարարել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում նախապես ծրագրված համերգը, ինչի մասին հայտարարվել է խմբի պաշտոնական կայքում։


Ինչպես նշում է Газета-ն, նման որոշման համար հիմք են հանդիսացել վերջին շրջանում Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներն ու զանգվածային անկարգությունները։


«Խմբի համար առաջնային է երաժիշտների ու երկրպագուների անվտանգությունը։ Մինչդեռ ներկայում հնարավոր չէ նրանց համար ապահովել անվտանգ ու հաճելի ժամանց»,- նշվում է հայտարարության մեջ։


Աղբյուրը հավելում է, որ Depeche Mode-ի համերգը պետք է կայանար փետրվարի 26-ին՝ Կիևի Միջազգային ցուցադրական կենտրոնում։


Հիշեցնենք, որ Կիևում զանգվածային անկարգությունները վերսկսվել էին անցած երեքշաբթի, ինչի հետևանքով զոհվել է 8 տասնյակից ավելի մարդ։