Կուբանում արգելվել է «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունը
Լարս Ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի»-ն արգելվել է ցուցադրել Կրասնոդարի կինոթատրոններում: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով Интерфакс-ին:
Սակայն նշվում է նաև, որ Կրասնոդարի երկրամասի մասնավոր կինոթատրոնների ղեկավարները որոշել են ֆիլմը ցուցադրել կեսգիշերից հետո:
Առայժմ առաջին և միակ եվրոպական երկիրը, որտեղ իշխանությունը փորձել է արգելել «Նիմֆոմանուհու» ցուցադրումը եղել է Ռումինիան, սակայն արգելքի մասին որոշումը վերանայվել է և որոշվել է թույլատրել «18+» տարիքային սահմանափակմամբ:
Նույն սկզբունքով «Նիմֆոմանուհին» կցուցադրվի նաև Մոսկվայում:










