Արվեստագետը թաքցնում է մերկ մարմինները գունագեղ աբստրակցիաների ներքո (լուսանկարներ)
Դիտելով այս նկարները՝ կարելի է տեսնել ուրվագծերի և գույների ընտրանի: Սակայն առավել ուշադիր նայելու դեպքում կարելի է նկատել մարդու մերկ մարմին, գրում է Huffington Post-ը՝ հավելելով, որ այս պայծառ աբստրակցիաների տակ մերկ մարմին է քողարկված:
Մարմնի վրա աշխատող նկարիչ և լուսանկարիչ Էմա Հաքն իր մերկ մոդելները կերպարանափոխում է կենդանի քամելեոնների՝ թաքցնելով նրանց մերկ մարմիններն իր ստեղծած նկարների ներքո: Հաքը ստեղծում է օպտիկական խաբկանքներ:
Չնայած Հաքի ստեղծագործությունները, թվում է, դուրս են եկել անմիջապես հեքիաթներից, իրականում դրանք քրտնաջան աշխատանքի արդյունք են, որը տևում է 15-ից 19 ժամ: «Իմ ամենամեծ մարտահրավերը միշտ մարդուն հարմարավետություն տալն է, երբ այդ գործընթացն այնքան տանջալից է նրանց համար»,- ասում է Հաքը:
Այնուամենայնիվ, այդ ծանր աշխատանքն արժե այդ սթրեսը, քանի որ արդյունքը շշմեցուցիչ մուլտիմեդիա աշխատանքներն են, որոնք միաժամանակ ներգրավում են մարմինը, նկարչությունը, փերֆորմանսը և լուսանկարչությունը:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










