Ժիրինովսկին առաջարկում է արգելել Ռուսլանային և «Օկեան Էլզի» խմբին ելույթներ ունենալ Ռուսաստանում
Ռուսաստանի Դաշնությունում պետք է արգելվեն Ուկրաինայի այն երգիչ-երգչուհիների ու խմբերի համերգային շրջագայությունները, որոնց անդամները հակառուսական դիրքորոշում ունեն: Այդ մասին լրագրողներին Պետական դումայի նիստի սկսվելուց առաջ հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Կարծում եմ՝ պետք է թույլ չտալ Ռուսաստանում համերգային շրջագայություններ ունենալ Ուկրաինայի որոշ խմբերի, որոնց կազմում կան մարդիկ, որոնք բացահայտորեն հակառուսական դիրքորոշում ունեն»,- ասել է Ժիրինովսկին:
«Ռուսլանա, «Օկեան Էլզի» և ուրիշներ… Դա անթույլատրելի է, երբ նրանք Մայդանում գոռում են, որ մենք ամենավատն ենք, իսկ փող աշխատելու գալիս են մեզ մոտ»,- կարծում է Ժիրինովսկին: «Դա ուղղակի անպարկեշտ է»,- կարծում է նա:










