Վաճառքի կհանվի Ջոն Լենոնի մոտ 100 ձեռագիր

15:05 • 26.02.14

Sotheby’s աճուրդի տունը 2014թ. հունիսի 4-ին վաճառքի կհանի Ջոն Լենոնի ավելի քան 100 ձեռագիր, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Arts Beat-ը։

 

Հավաքածուն, որը կբաժանվի 89 նմուշների, բաղկացած է պատմվածքներից, բանաստեղծություններից և երաժշտի նկարներից։ Ձեռագրերի մեծամասնությունը նրա կենդանության օրոք հրապարակվել է «In His Own Write» և «A Spaniard in the Works» գրքերում։

 

Ամենաէժան նմուշը՝ մի քանի գծագրեր Լենոնի առաջին գրքի համար, գնահատվում է 500 դոլար։ Ամենաթանկը «The Singularge Experience of Miss Anne Duffield» պատմվածքի ձեռագիրն է՝ 70 հազ. դոլար։

 

Բոլոր ձեռագրերի տերը Թոմ Մաշլերն է, ով 1960-ականներին աշխատել է բրիտանական Jonathan Cape հրատարակչությունում։