Oasis խումբն ակնարկել է բեմ վերադառնալու մասին

15:10 • 26.02.14

Բրիտանական հանրահայտ Oasis ռոք խումբը Instagram-ի ու Facebook-ի իր էջում տեղադրել է տեսանյութեր, որոնք ակնարկում են, որ խումբը կրկին կարող է մեծ բեմ վերադառնալ։

 

Ինչպես նշում է Газета-ն, տեսանյութերում խմբի հիմնադիրներ Գալահեր եղբայրների լուսանկարներն են և նշվում է «Փետրվարի 26, 09։00» ժամկետը։

 

Խմբի երկրպագուները հույս ունեն, որ երաժիշտներն այս կերպ ակնարկում են խմբի վերածննդի մասին։ Ավելի վաղ Նոել և Լիամ Գալահեր եղբայրները հայտարարել էին, որ միասին չեն աշխատելու Oasis-ում։