Մուսուլմանները պահանջում են YouTube-ում արգելափակել Քեթի Փերիի նոր տեսահոլովակը (տեսանյութ)

12:24 • 26.02.14

Մեծ Բրիտանիայում բնակվող մուսուլման Սազադ Իքբալն առցանց խնդրագիր է ներկայացրել, որում YouTube ժամանցային կայքից պահանջում է արգելափակել ամերիկյան փոփ երգչուհի Քեթի Փերիի Dark Horse երգի նոր տեսահոլովակը։ 

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, տղամարդն իր քայլը բացատրում է նրանով, որ տեսահոլովակում երգչուհին, ով մարմնավորում է հին եգիպտական թագուհու, վիրավորում է իսլամը՝ վերացնելով, փոշիացնելով Ալլահի անունով կախազարդը կրող փեսացուին։ Մուսուլմանի կարծիքով՝ Փերիի արածը սրբապղծություն է։ 

 

Հաղորդվում է, որ խնդրագիրն արդեն ստորագրել է 40.000 մարդ՝ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում նաև Ավստրալիայից, Սաուդյան Արաբիայից, Բանգլադեշից ու Պակիստանից։

 

Shazad Iqbal has launched a petition calling for Katy Perry's latest video to be taken down from YouTube after he noticed a pendant with the world 'Allah' in Arabic being disintegrated