Շեքսպիրը՝ 90 վայրկյանում. Իտալիայում կցուցադրվի բացառիկ բեմադրություն

15:34 • 26.02.14

Իտալական Պրատո քաղաքում կցուցադրվի բացառիկ ներկայացում, որն անգլիացի մեծ գրող Ուիլիամ Շեքսպիրի ստեղծագործությունների յուրահատուկ ծաղկաքաղն է։

 

Ինչպես նշում է Euromag-ը, ընդամենը 90 րոպե տևողությամբ յուրահատուկ բեմադրության մեջ ներկայացված են Շեքսպիրի գրեթե բոլոր ստեղծագործությունները։

 

Բեմադրությունը, որը ցուցադրվել է մի շարք երկրներում, անցել է լեփ-լեցուն դահլիճներում ՝գոհ թողնելով հանդիսատեսին։

 

Ընդհանուր առմամբ, մեկուկես ժամվա ընթացքում հանդիսատեսին է ներկայացվում գրողի 37 ստեղծագործություն՝ «Համլետից» մինչև սոնետներ։