DreamWorks-ի տնօրենն ակնարկել է 5-րդ «Շրեկի» մասին

09:38 • 26.02.14

DreamWorks Animation ընկերության գլխավոր տնօրեն Ջեֆրի Կատցենբերգն ակնարկել է, որ ստուդիան մտադիր է նկարահանել Շրեկի մասին 5-րդ մուլտֆիլմը, գրում է Lenta.ru-ն։

 

«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ Շրեկի մասին սերիալը կունենա 5-րդ մաս։ Մենք դեռ ամեն ինչ չենք ասել, և, ինչը կարևոր է, դա նույնպես»,- նշել է տնօրենը։

 

Կատցենբերգը չի նշել մուլտֆիլմի թողարկման մոտավոր ժամկետը և չի բացահայտել ոչ մի մանրամասն։
Շրեկի մասին վերջին ֆիլմը թողարկվել էր 2010-ին և ամբողջ աշխարհում վարձույթում հավաքել 752.6 մլն դոլար։